Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
Ազգային համագործակցություն հիմնադրամ
Տեղեկատվական կայք
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հիմնադրել «Ազգային համագործակցություն» հիմնադրամ:
2. Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հաստատել «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կանոնադրությունը,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ