Ազգային համագործակցություն հիմնադրամ

 

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հիմնադրել «Ազգային համագործակցություն» հիմնադրամ:

2. Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հաստատել «Ազգային համագործակցություն» հիմնադրամի կանոնադրությունը,

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

 

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է