ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ ԵՎ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ), հիմնադրվելով 93 տարի առաջ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ համարվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը և այսօր հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն:

Տարբեր տարիներին նվագախումբը գլխավորել են Ա.Ադամյանը, Ալ.Սպենդիարյանը, Ս.Չարեքյանը, Գ.Բուդաղյանը, Կ.Սարաջյանը, Մ.Մալունցյանը, Օ.Դուրյանը, Մ.Տերյանը, Ռ.Վարդանյանը, Ա.Քաթանյանը, Դ.Խանջյանը Վ.Գերգիևը, Վ.Պապյանը, Մ.Ավետիսյանը և Լ.Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերին ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժոր նշանակվեց Էդուարդ Թոփչյանը:   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է