Հեռուստատեսություն

Հեռուստատեսություն, գիտության, տեխնիկայի մշակույթի բնագավառ, որը կապված է ռադիոէլեկտրոնային միջոցներով հեռավորության վրա տեսողական ինֆորմացիայի (շարժվող պատկերների) հաղորդման հետ. նեղ իմաստով՝ այդպիսի հաղորդման եղանակ։ Հեռուստատեսային համակարգը կառուցվում է մարդու աչքի առանձնահատկությունների հաշվառմամբ, քանի որ աչքն է տեսողական ինֆորմացիայի ընդունիչը։ Իրական աշխարհն ընկալվում է իբրև գույների, ծավալայնության և շարժման միասնություն։ Ժամանակակից հեռուստատեսությունն սկզբունքորեն լուծել է այդ երեք հատկությունների վերարտադրման խնդիրը, թեև ծավալայնության վերարտադրումը դեռևս գործնականումներդրված չէ։ Տ. միաժամանակ ընդլայնում է տեսողական հնարավորությունները՝ տեսանելի դարձնելով ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան կամ ուլտրաձայնային ալիքներով ճառագայթվող առարկաները։ Պատկերի հեռուստատեսային հաղորդման հիմքում ընկած է 3 հաջորդական ֆիզիկական պրոցես՝

  • լուսային էներգիայի փոխակերպումը էլեկտրական ազդանշանների,
  • էլեկտրական ազդանշանների հաղորդումը և ընդունումը,
  • էլեկտրական ազդանշանների փոխակերպումը լուսային իմպուլսների։

Այդ պրոցեսների արդյունավետ իրագործումը հնարավոր դարձավ ֆոտոֆեկտի (Հ. Հերց, 1887), ռադիոյի (Ա. Պոպով, 1895), «կաթոդային տելեսկոպիայի»

Հայաստանում հեռուստատեսությունը հայտնվել է 1955 թվականին։ Ներկայումս հեռուստատեսությունը հանդիսանում է երկրի ամենապահանջված ԶԼՄ տեսակը։ 2015 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը անցնելու է թվային հեռարձակման։

2016 թվականի հունվարի 1-ից հայկական հեռուստատեսությունը լիովին անցում կկատարի անալոգայինից դեպի թվային հեռարձակում։ Հայաստանի անցումը թվային հեռարձակմանը պայմանավորված է Եվրամիության առջև ստանձնած պարտավորվածություններից։ Հայաստանում թվային ցանցը նախատեսվում է ստեղծել ներկայումս գործող անալոգային հեռուստացանցի հիմքում։ Անալոգային հեռարձակումը կշարունակվի այնքան, մինչ թվային հեռուստատեսությունը հասանելի կդառնա բնակչության ճնշող մեծամասնության համար, իսկ անալոգային հեռարձակման դադարեցումը տեղի կունենա, երբ բնակչության 95%-ը կունենա թվային ընդունիչ։ Զուգահեռ հեռարձակումը չպետք է գերազանցի վեցամսյա ժամկետը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2016 թ. հունվարին: Համաձայն Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստառադիոհեռարձակման անցման մասին օրենքին, Հայաստանում ստեղծվելու է պետական թվային հեռարձակող ցանց, մասնավորապես Երևանում գործելու են 18 հեռուստաալիքներ և 12 ռադիոկայաններ, իսկ հանրապետության մարզերում համապատասխանաբար՝ 9 հեռուստաալիքներ և 4 ռադիոկայաններ։ Թվային հեռուստատեսության ծառայություններ տրամադրելու առաջարկություն է հայտնել «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը։

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է