ԵՐԵՎԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականի հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ բեմադրիչ Սոֆյա Բեջանյանի, նկարիչ Գևորգ Առաքելյանի, դերասաններ Պավլոս Բորոյանի և Արաքսյա Արաբյանի կողմից։ 1938 թվականից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը։ Առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։ 1936-1937 թվականներից թատրոնը գործում է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ 1937 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոնին «Տերն ու ծառան» բեմադրությամբ (ռեժ. Ս. Բեջանյան) և արժանանում է երկրորդ մրցանակի։ Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ՝ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք։ 1938 թվականին Լևոն Քալանթարը բեմադրում է «Չախ-չախ թագավորը», իսկ 1940 թվականին Տիգրան Շամիրխանյանը՝ «Եղեգնուհին»։ Թումանյանական այս երկու հեքիաթների բեմականացման հեղինակը Վարդան Աճեմյանն էր։1939-1944 թվականներին ունեցել է նաև ռուսական բաժին։ ԵՊՏԹ-ում բեմադրություններ են տվել Լևոն Քալանթարը, Տ․ Շամիրխանյանը, Գ․ Խաժակյանը, Գ․ Մուշեղյանը (գեղարվեստական ղեկավար 1946-1951 թթ), Հ․ Գյոզալյանը։ 1950 թվականին թատրոնը փակվում է, 1951-1957 թվականներին ստեղծագործական կազմը գործում է որպես տիկնիկային անսամբլ՝ Հայհամերգի կազմում։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է