.
Հայաստանի իշխանության գործադիր մարմինը։ Կառավարությունը բաղկացած է նախարարների կաբինետից, որը գլխավորում է Հայաստանի վարչապետը։
Հայաստանի սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն «Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։»
.