Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
National structure of cooperation and mutual assistance
Общенациональная структура сотрудничества и взаимной помощи
Ազգապահպանության, քարոզչության կազմակերպման հանձնախումբ
Հանձնախումբը համագործակցելով ՀՀ կառավարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Եկեղեցու, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, արտերկրում գործող համազգային այլ կազմավորումների, հայրենական և արտասահմանյան հեռուստաընկերությունների, ռադիոյի, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի հետ պետք է՝
ա)մշակի ազգապահպանման, առաջընթացի ապահովմանը նպաստող միջոցառումների համապարփակ ծրագրեր և կազմակերպի դրանց իրագործումը...
բ)ամենուր մեր հայրենակիցներին ներկայացնի մեր ինքնության պահպանման, համախմբման, որպես միասնական ամբողջություն հանդես գալու անհրաժեշտությունն ու առավելությունները.
գ)նպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, ներազգային համագործակցության, փոխադարձ աջակցման, փոխօգնության խմբերի ձևավորմանը, ազգանպաստ գործերում մասնակցային ակտիվության բարձրացմանը.
բ)ներգրավելով (անկախ բնակության վայրից) համապատասխան կարողություններ ունեցող գիտնականներին, ուսուցիչներին, մասնագետներին, գիտության և բարձրագույն կրթության հանձնախմբի հետ համտեղ պետք է մշակի մեր լեզվի, պատմության, մեր մշակույթային արժեքների առանձնահատկությունների մասին՝ հեռավար ուսուցմանը ծառայող տպագիր և տեսաձայնագրված ձեռնարկներ, դասագրքեր, ինքուսույցներ,
գ)նպաստի, որ Սփյուռքի համայնքային կենտրոններին կից կազմավորվեն հեռահաղորդակցման ժամանակակից հնարավորություններ ունեցող դպրոցներ (այդ թվում կիրակնօրյա).
դ)մասնագետների, հանրաճանաչ անձերի մասնակցությամբ պարբերաբար կկազմակերպի մեր մշակույթային արժեքների յուրացմանը, գիտելիքների խորացմանը, նորի, նորարարությունների ներդրմանը, փորձի փոխանակմանը նպաստող հեռավար քննարկումներ, խորհրդակցություններ.
ե)համագործակցելով Մշակույթի և Հեռահաղորդակցման հանձնախմբերի հետ մասնակցի մեր մշակույթային ժառանգությունը ներկայացնող <Ազգային վիրտուալ տարածք> պորտալի ձևավորմանը համացանցում.
գ)հանգամանորեն ներկայացնի Կառույցի կազմավորման ընթացքը, առաջիկա խնդիրները, գովեստի արժանի նվիրյալներին, ինչպես նաև պարսավանքի արժանացնի միայն անձնական շահին հետամուտ, մթնոլորտը աղտոտող անձանց, եթե այդպիսիք հայտնվեն.