Նախագծի համառոտ նկարագրությունը

Անհրաժեշտությունը

Չնայած Համազգային կառույցների ձևավորման հարցը բազմիցս է բարձրացվել տարբեր ատյաններում և եղել են բավական լուրջ առաջարկություններ, ծրագրեր, սակայն ցավոք սրտի դրանց զգալի մասը, որպես կանոն, հիմնվել են ոչ ճիշտ, հնացած պատկերացումների վրա: Թյուր կարծիք է իշխել, որ մեկ է վաղ թե ուշ սփյուռքը դատապարտված է ուծացման և որ իմաստ էլ չունի սփյուռքի համար մշակել ազգապահպանության երկարաժամկետ ծրագրեր, փորձել աշխարհով մեկ ձևավորել ինքնակարգավորվող, ինքնակառավարվող ազգային կառույցների, ամբողջական համակարգ:

Ինչը բնական է բերել էր այն սխալ հետևությանը, որ համատեղ ջանքերը, հավաքագրված միջոցները պետք է ուղղվեն միայն Հայաստանի և Արցախի հզորացմանը, իսկ Սփյուռքը ինչքան կարող է կդիմանա:

Քննարկումները ցույց տվեցին նաև, որ այդ ծրագրերի հեղինակները հաճախ չեն կարողացել ընկալել, որ ներկայումս ստեղծվել է աշխարհաքաղաքական նոր՝ այնպիսի բարենպաստ իրավիճակ, որ բոլորովին էլ կարիք չկա գաղտնիության ավելորդ շղարշով պատել գործընթացը:

Ցավոք սրտի այդ մշակումներում հաճախ չէին ընկալվել նաև տեխնոլոգիական արդի նվաճումներից օգտվելու նոր լայն հնարավորությունները:

Նկատի ունենալով այդ բացերի լրացման, արմատական նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը և գտնելով, որ ավելի նպատակահարմար է գործընթացը սկսել այսպես ասված ներքևից, հասարակական նախաձեռնության կարգով՝ ՀՀ Հանրային խորհրդի հանձնարարությամբ մշակվել է՝

Համագործակցության և փոխօգնության ազգային միասնական կառույցի, նրա Համազգային խորհրդի, հանձնախմբերի, ծառայությունների, դրանց ձևավորման կարգի մասին (իրագործման հուսալի երաշխիքների ապահովվող) ծրագրեր: Ինչպես նաև կառույցի հիմնադրման և մեկնարկի կազմակերպման ժամանակացույցը:

Այդ ծրագրերը կազմելիս, առաջին հերթին հաշվի են առնվել հետևյալ հանգամանքները՝

1.Քաղաքակրթական արդի զարգացումներում մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավելու համար անհրաժեշտ է կառույցը նախագծել այնպես, որ այն առաջին հերթին  իր առջև խնդիր դնի՝ պայմաններ ստեղծել, նպաստել, որ աշխարհով մեկ ձևավորվի ժամանակակից, տեղեկացված, գիտելիքահենք, նպատակային ամբողջական գործունեության ունակ, միավորված հայ հանրություն.

2.Քանի, որ ներկայումս՝ բազմամշակույթային միջավայրի առավելությունները նկատի ունենալով աշխարհի հզոր երկրներից շատերը և միջազգային ազդեցիկ կազմակերպությունները, հետևողականորեն պարտադրում են, որ ամենուրեք

  • մասայական խտրականությունն ու քսենոֆոբիան արգելվեն.
  • չոտնահարվեն փոքրամասնությունների իրավունքներն  ու ազատությունները.
  • հնարավորություն տրվի նրանց կրթվել նաև իրենց մայրենի լեզվով.
  • (անկախ մեծությունից) իրենց դերակատարումն ունենան, իրենց առանձնահատկությունների պահպանմամբ մասնակցեն քաղաքակրթության համընդհանուր առաջընթացին:

Ինչը բնական է ազատ գործելու լայն հնարավորություններ է տալիս մեզ՝ ուստի նախագիծը կազմվել է առանց ավելորդ սահմանափակումներ մտցնելու և նախատեսվել է պաշտոնապես, բացեիբաց սկսել կառույցի ձևավորման գործընթացը:

3.Նախագիծը կազմելիս հաշվի են առնվել նաև հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիանների ոլորտում առկա նվաճումներից օգտվելու նոր լայն հնարավորությունները: Այդ թվում այն, որ ներկայումս՝

  • ազգակիցները` առանց դժվարության կարող են անկախ հեռավորությունից, բնակության վայրից անարգել հաղորդակցվել միմյանց հետ, համացանցի, սոցիալական ցանցերի օգնությամբ ձևավորել համագործակցության, փոխօգնության կազմակերպման գործուն միավորումներ.
  • տեսաձայնային կապի ապահովման արդի միջոցներից՝ ձևավորել մի կենտրոնից հեռակառավարվող, հեռակարգավորվող աշխատանքային մարմինների այնպիսի մի ամբողջական համակարգ, որը ունակ կլինի հաղթահարել սփռվածության հետ կապված բոլոր խոչընդոտները և հետևողականորեն իրականացնել նպատակային, միասնականացված գործունեության:

4.Նկատի ունենալով աշխարհասփյուռ կառույցների գործունեության կազմակերպման այն առանձնահատկությունը, որ փոխհարաբերությունները կառույցի ներսում հիմնականում պետք է կարգավորվեն ոչ թե հարկադրանքի, նյութական անմիջական կախվածության այլ ազգային պատկանելիության գիտակցումից բխող որոշակի բարոյական նորմերի, պարտավորությունների հոժարակամ ընդունման հենքով.

Ինչպես նաև հաշվի առնելով ուծացման դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման, փոխօգնության առողջ մթնոլորտի ձևավորման առաջնահերթ անհրաժեշտությունը՝

Նախատեսվել է,  որ Կառույցը առաջին հերթին պետք է ունենա՝ Ազգապահպանության և Քարոզչական այնպիսի հզոր հանձնախմբեր, որոնք աշխարհով մեկ կկարողանան ներկայացնել, թե ինչ նպատակով և ինչ խնդիրների լուծման համար է ձևավորվում կառույցը, ինչ կարող է այն տալ մեր ժողովրդին, և ինչու է անհրաժեշտ, որ մեր հայրենակիցները՝ անկախ բնակության վայրից զանգվածաբար ներգրավվեն, մասնակցեն և կառույցի ձևավորմանը և ընթացիք աշխատանքներին:

5.Նկատի ունենալով, որ արդյունավետ գործող ազգային կառույցի ներսում ազգակիցների միջև փոխհարաբերությունները առաջին հերթին պետք է կարգավորվեն հետևյալ հիմնարար սկզբունքից ելնելով՝

Ներազգային մրցակցության կանոնները հնարավորինս մեղմ պետք է լինեն: Հարաբերությունները ազգակիցների միջև պետք է կառուցվեն փոխաջակցման, փոխօգնության ոգով, նպաստեն յուրաքանչյուրի կարողությունների, հնարավորությունների բացահայտմանը.

Իսկ կառույցի գործունեության հիմնական նպատակներից մեկը պետք է լինի՝

Նպաստավոր պայմաններ ստեղծել, որ ամենուր մեր հայրենակիցները ապրեն ավելի ապահովված, ավելի արժանապատիվ կյանքով.

Կառույցի համար, որպես ուղղորդող կարգախոս է ընտրվել՝

Իրեն հայ զգալը, ազգային պատկանելիության գիտակցումը, մասնակցությունը ազգանպաստ գործերին պետք է արժանի լինի նաև նյութական լուրջ խրախուսման:

6.Այդ կարգախոսը գործնականում կյանքի կոչելու համար հաշվի են առնվել հետևյալ հանգամանքները՝

ա)Համազգային կառույցի շրջանակում, առավել ևս ինքնիշխան պետության որոշակի աջակցության դեպքում կարելի է ներգրավելով,  համախմբելով մասնագիտական համապատասխան կարողություններ ունեցող անձանց ձևավորել խորհրդատվական, փորձի, գիտելիքների փոխանակման, իրավունքների և շահերի պաշտպանության կազմակերպման, ներդրումային և բազմաբնույթ այլ աջակցման ծառայություններ մատուցող արդյունավետ կազմավորումներ.

բ)Բարեկամական, ազգակցային կապերը, մշակույթային, ժառանգված ընդհանրությունները, ազգակիցների նկատմամբ հոժարակամ ստանձնվող պարտավորությունները, փորձով, գրտելիքներով կիսվելու պատրաստակամությունը, փոխօգնության կազմակերպման նոր լայն հնարավորություններ կարող են ընձեռել մեր հայրենակիցներին.

Հաշվի առնելով նաև, որ

գ)Որոշակի աջակցություն, արտոնյալ պայմաններով անհրաժեշտ ծառայություններ ստանալու հնարավորություն  ունեցող մարդկանց լավ կազմակերպված խմբերը, որպես կանոն նյութականում էլ մեծ առավելություններ են ունենում մյուս խմբերի, առանձին գործող անհատների նկատմամբ.

Կառույցի համար, որպես առաջնահերթ կարևորության խնդիր է նախատեսվել՝

Պայմաններ ստեղծել, որ աշխարհով մեկ, կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում էլ ձևավորվեն ներազգային համագործակցության, փոխօգնության կազմակերպման այնպիսի արդյունավետ գործող խմբեր, որոնք ամենուր մեր հայրենակիցների համար նյութական լրացուցիչ ձեռքբերումների, առաջխաղացման, նպաստավոր պայմաններ կապահովեն:

7.Հաշվի առնելով, որ այդ ծրագրի իրականացման համար լուրջ խոչընդոտներ չկան և մեր հայրենակիցները չեն զլանա այդ ճանապարհով իրենց ստացած լրացուցիչ եկամուտների մի փոքր մասը որպես ազգային տուրք տրամադրել, նախատեսվել է, որ համակարգի գուրծունեությանը ամբողջապես պետք է ապահովվի ինքնածախսածածկման սկզբունքով.

Տալով շարժառիթների, մոտեցումների, հնարավորությունների այս համառոտ նկարագրությունը անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել նաև, որ սույն

Նախագծով մանրամասն նկարագրվում է, թե Համազգային խորհրդի, նրա հանձնախմբերի և ծառայությունների առջև առաջիկայում ինչ այլ խնդիրներ պետք է դրվեն.

Ինչ միջոցներով և ինչ ուղղությամբ պետք է կազմակերպվի դրանց գործունեությունը.

Սահմանվում է, թե ինչ կազմ պետք է ունենա, ինչպես պետք է ձևավորվի և գործի խորհուրդը, նրա նախագահությունն ու հանձնախմբերը.

Ինչ ձևով, ինչ պարբերականությամբ պետք է նրանք գումարեն իրենց նիստերը:

Այնուհետև նկարագրվում է, թե Հայաստանի Հանրապետությունը՝ որպես բոլոր հայերի Հայրենիք ինչ պարտավորություններ պետք է վերցնի իր վրա և

Փոխադարձ աջակցման ինչ պայմաններով և ինչպես պետք է կազմավորվեն և գործեն հայազգի գիտնականների, արվեստի գործիչների, ժողովրդական արհեստագործների միավորումները, ինովացիոն կենտրոնները.

Իրավունքների, շահերի պաշտպանության, խորհրդատվության, հեռավար ուսուցման կազմակերպման և այլ ինչ ծառայություններ պետք է ձևավորվեն կառույցի շրջանակներում.

Սփյուռքի համայնքներում ինչպես պետք է կազմավորվեն համախմբման, ազգապահպանման կենտրոնները, կիրակնօրյա դպրոցները.

Ինչպես պետք է ձևավորվի Համազգային մշակույթային վիրտուալ տարածքը համացանցում.

Մայրաքաղաքային հեռակապի կենտրոնի կողմից, հեռահաղորդակցման ապահովման, հեռակարգավորման, հեռախորհրդատվական ինչ ծառայություններ պետք է մատուցվեն մեր հայրենակիցներին և ինչ գործառույթներ պետք է իրականացնեն գործարարության աջակցման և իրավունքների պաշտպանության ազգային կազմավորումները:

Նախագծում տրվում է նաև, թե ինչ կարգով և ինչպես պետք է վերը նշված պարտավորությունները հոժարակամ ստանձնած մեր հայրենակիցները ընդգրկվեն և մասնակցեն կառույցի, նրա կարգավորման, կառավարման մարմինների աշխատանքներին: Միջոցների հավաքագրման ինչ ռեալ հնարավորություններ կլինեն:

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը և այն, որ ՀՀ Հանրային խորհուրդը հնարավորություններ ունի և կարող է իր վրա վերցնել մեկնարկի կազմակերպման, համակարգման գործառույթները՝

Սույն նախագծով առաջարկվում է`

1.Համազգային խորհրդի կազմավորման Հիմնադիր համագումարը կազմակերպել ՀՀ անկախության 25 ամյակի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում.

2.Ապահովելով պահանջվող որակ` ուղիղ կապով, աշխարհով մեկ հեռարձակել համագումարի ողջ ընթացքը.

3.Ի մի բերելով հասարակական քաղաքական կազմակերպությունների, եկեղեցական և համազգային կառույցների, ավանդական կուսակցությունների, համահայկական այլ կազմակերպությունների, համայնքային կազմավորումների կողմից ներկայացված առաջարկությունները` կազմել մայրաքաղաք ժամանող, կամ հեռակա կարգով համագումարին մասնակցելու հնարավորություն ունեցող մոտ 10 հազար ներկայացուցիչների ցուցակը:

4.Ցուցակում ընդգրկվածներին նախնական ծանոթացման համար էլեկտրոնային փոստով ուղղարկել խորհրդի, նրա հանձնախմբերի, ծառայությունների, փոխօգնության խմբերի կառուցվածքի, ձևավորման կարգի, գործունեության ուղությունների մասին բոլոր ներկայացված մշակումները, ինչպես նաև համագումարի օրակարգը, տեսաձայնային ինտերակտիվ հեռակապի օգնությամբ համագումարի աշխատանքներին մասնակցելու հնարավորության  և էլեկտրոնային քվեարկությունների անցկացման  կարգի մասին տեղեկատվությունը:

5.Կազմել խմբագրական հանձնախումբ, որը ընդհանրացնելով արված, առաջարկություններն ու դիտողություները կկազմի համագումարի նյութերի ամբողջական փաթեթը.

Կազմկոմիտե.