Հեռահաղորդակցման ապահովման

Հեռահաղորդակցման ապահովման հանձնախումբ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումերից արդյունավետ օգտվելու նպատակով ձևավորվող այդ հանձնախումբը իր կազմում ներգրավելով կարող  մասնագետներին պետք է`

ա)ապահովի, որ կառույցում ընդգրկված հայրենական կազմակերպություններն ու համայնքային կենտրոնները, փոխօգնության խմբերը, ինչպես նաև կապի ժամանակակից սարքեր ունեցող Կառույցին անդամակցող մեր բալոր հայրենակիցները կարողանան օգտվել  անվճար, անվտանգ, անխափան, որակյալ տեսաձայնային հեռախոսակապից.

բ)պայմաններ ստեղծի, որպեսզի որակյալ անվտանգ տեսաձայնային հեռակապը ապահովելով գումարվեն խորհրդի և նրա հանձնախմբերի հեռակառավարվող նիստերն ու խորհրդակցությունները, անխափան գործեն ծառայությունները, կառույցի մյուս կազմավորումները ...

 

գ)ապահովի, որ <Ազգային համագործակցության, փոխօգնության կառուցի> կայքը (պորտալը) իր սոցիալական ցանցով, սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, էլեկտրոնային քվեարկությունների ապահովման, խորհրդատվության և գովազդային հայտարարությունների տախտակներ բաժիններով անխափան գործի.

դ)նպաստավոր պայմաններ ստեղծի, որ կառույցի սկզբունքները ընդունող, կառույցին անդամագրվել ցանկացող մեր բոլոր հայրենակիցները և հայրենական կազմակերպությունները առանց դժվարության կարողանան գրանցվել և ստանալ կառույցի կողմից մատուցվող ծառայությունները, մասնակցել հեռակարգավորվող տեսաձայնաին քննարկումներին, հավաքներին.

ե)անհրաժեշտության դեպքում`հանձնախմբերին, փոխօգնության խմբերին, կառույցում ընդգրկված կազմակերպություններին, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրի` վիրտուալ հասցե, հեռախոսահամար, վիրտուալ գրասենյակ, քարտուղարություն ծառայությունները, ինչպես նաև օգնի նրանց ձևավորելու, սպասարկելու իրենց կայքերը,

զ)տարածքային կառավարման մարմինների, բարեգործական կազմակերպությունների,  իշխանության տեղական մարմինների հետ համագործակցելով՝ աջակցի, նպաստավոր պայմաններ ապահովի, որ ՀՀ-ն, Արցախի, Ջավախքի բնակավայրերում, Սփյուռքի համայնքներում կազմավորվեն բարձր արագության կապուղիներով համացանցին միացած, տեսաձայնային հեռախոսակապի, հեռավար ուսուցման, հեռաքննարկումների, խորհրդակցությունների կազմակերպման լայն հնարավորություններ ընձեռող համայնքային հավաքատեղ կենտրոններ.

է)Ապահովելով որակյալ թվայնացումը կառույցի մյուս հանձնախմբերի, հետ՝ նպաստի, <Ազգային տեղեկատվական տարածք՚՚> պորտալի ձևավորմանը: