ՀՀ Ազգային ժողով

Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության միակ և  բարձրագույն  մարմինը միապալատ Ազգային ժողովն է, որը ներկայացուցչական մարմին է և արտահայտում է ՀՀ քաղաքացիների շահերը, կամքը, ինքնիշխանությունը: 

Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, հաստատում պետական բյուջեն, իրականացնում խորհրդարանական վերահսկողություն:

ՀՀ առաջին օրենսդիր մարմինն ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից (1918 թ-ի մայիսի 28) հետո՝ 1918 թ-ի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների միջոցով: Սկզբում կոչվել է Հայաստանի խորհուրդ, ապա՝ պառլամենտ կամ խորհրդարան: Ունեցել է 80 պատգամավոր, 72-ը՝ ՀՀԴ կուսակցությունից: Օգոստոսի 1-ին Երևանում բացվել է անդրանիկ նստաշրջանը. ընտրվել են խորհրդարանի նախագահը (Ավետիք Սահակյան), 2 փոխնախագահները, հաստատվել է կառավարության կազմը:   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը