"Ալիք" օրաթերթ, Թեհրան

Ալիք-ը հրատարակվում է 1931 թ. մարտի 22-ից Թեհրանում, սկզբում որպես շաբաթաթերթ, 1935 թ.-ից երկօրյա, իսկ 1941 թ.-ից օրաթերթ, 1965 թ.-ից էլ լույս է տեսնում 8 էջով։ Հրատարակվել է առանց դադարի, միայն 1979 թ. հունվարին Իրանի հեղափոխութեան հաղթանակի նախօրյակին մասնակցելով համաիրանական մամուլի գործադուլին՝ շուրջ 40 օր դադարել է հրատարակվելուց։ Ունի Հ.Յ.Դ.-ի գաղափարա-քաղաքական ուղղվածություն և իր բովանդակության առանցքն է կազմում Հայ Դատի հետապնդումը։ Հայ ժողովրդի բովանդակ շահերի պաշտպանությունը, իրանահայ համայնքի հայեցի դիմագծի պահպանումը, զանգվածների քաղաքականացումը և Իրանի բարգավաճմանն ու վերելքին նպաստելը իր հնարաւորությունների սահմաններում են։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է