«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

ԱԷԿ-ի շինարարության սկիզբը

Տեխնիկական տեսակետից բացառիկ բարդ եւ յուրօրինակ սարքավորումներով հագեցած այս կառույցի շինարարությունը պահանջում էր հատուկ ուշադրություն բոլոր ենթակապալային կազմակերպությունների աշխատանքին, որոնք կատարում էին ընդհանուր տեխնիկական եւ հատուկ տեխնոլոգիական համակարգերի տեղակայումը` ներառյալ ծանրաքաշ, խոշորաչափ սարքավորումները, հզորագույն պոմպերն ու օդափոխման կայանքները, էլեկտրաուժային սարքավորումը եւ մալուխային տնտեսությունը: Տպավորիչ էր նաեւ աշխատանքների ծավալը բլոկում. սարքավորումների, խողովակաշարերի եւ մետաղե կառուցվածքների գումարային քաշը կազմում էր տասնյակ հազարավոր տոննա, խողովակաշարի եւ ռեակտորային կայանքի համակարգերի մեջ եռակցվածքների քանակը անցնում էր 80 հազարից, եւ դրանց կեսից ավելին` չժանգոտող պողպատից խողովակաշարի մեջ:Այս վիթխարի օբյեկտի շինարարության ընթացքում մեծածավալ աշխատանք կատարվեց գլխավոր մասնաշենքի փոսորակի հիմնահողը փորելիս. փորվեց եւ հանվեց ավելի քան 6 մլն խորանարդ մետր հող եւ ժայռահող, դրվեց 416 հազար խորանարդ մետրից ավելի բետոն եւ երկաթբետոն, տեղակայվեց 125 հազար խորանարդ մետր հավաքովի երկաթբետոն, 22 հազար տոննա մետաղե կառուցվածքներ եւ խողովակաշար, անցկացվեց 23,5կմ երկաթուղի:   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է