«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆ (ՍՊԸ)

1936 թվականի դեկտեմբերի 12-ին «Պեպո»՝ հայկական առաջին հնչյունային ֆիլմի ցուցադրումով տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի բացումը: Ժամանանակից երևանցու համար միգուցե դժվար լինի այժմ պատկերացնել, որ կինոթատրոնի շենքի փոխարեն մի ժամանակ Պողոս-Պետրոս եկեղեցին էր, ներկայիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոխարեն՝ ռուսական եկեղեցի, իսկ այս ամենի հարևանությամբ ներկայիս նկարիչների միության շենքի փոխարեն՝ մզկիթ:
 

Ժամանակի ընթացքում, քաղաքի վերակառուցումը, իսկ բոլշևիզմի հաղթանակից հետո «կուլտուրական հեղափոխությունը» հիմնահատակ արեց շուրջ 16 դար շարունակ կառուցված հայկական ճարտարապետական չքնաղ նմուշներ: Դրանց շարքում հայտնվեց նաև Պողոս-Պետրոս եկեղեցին: 1930-ական թթ. եկեղեցին քանդվեց: Պողոս-Պետրոսի տեղում բարձրացավ Երևանի կինոթատրոնի շենքը, որը հետո կոչվեց «Մոսկվա» անունով: Շենքի ճարտարապետներն էին Տիրան Երկանյանը և Գևորգ Քոչարը: Կառուցումից հետո շենքը բազմիցս վերակառուցումների է ենթարկվել՝ 1960 թվականին Գևորգ Քոչարի և Թելման Գևորգյանի նախագծով, 1983 թվականին՝ ճարտարապետներ Բ.Արզումանյանի, Զ.Զաքարյանի, Ա.Իսրայելյանի, Ա.Մելիքյանի նախագծով: Շենքի ճակատը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմաներով կատարված խորաքանդակներով՝ «Չապաև», «Պեպո», «Դավիթ Բեկ», «Սայաթ-Նովա», ինչպես նաև «Պար» և «Բեմ» խորհրդանշական քանդակներով:   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է