Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ (ՓԲԸ)
Տեղեկատվական կայք
Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի պատմությունը սկսվում է 1948 թ.-ից։ 1948-1963 թթ. այն գործել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի կազմում որպես Էլեկտրատեխնիկայի լաբորատորիա, հետո՝ ինստիտուտ, իսկ 1961թ.-ից՝ որպես էներգետիկայի ինստիտուտ։ 1963-1992թթ. ինստիտուտը գտնվել է նախկին ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման նախարարության կազմում։ Այդ տարիներին ինստիտուտից առանձնացվել են մի շարք ստորաբաժանումներ, որոնցից ձևավորվել են 4 գիտահետազոտական ինստիտուտներ
1992թ.-ից ի վեր ԷԳՀԻ գործում է ՀՀ Էներգետիկայի նախարարության կազմում, ունի "Էներգետիկայի ռազմավարական կենտրոն" մասնաճյուղը։ ավելին...
Ընկերությունը տնօրինում է ժամանակակից ծրագրերով աշխատող սարքվածքների և սարքավորումների մեծ բազա և բարելավել է իր վարչակառավարման կառուցվածքը:
Կառուցվածք
Վարչակառավարման կազմ (գլխավոր տնօրեն, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, փոխտնօրեն, գլխավոր ճարտարագետ, գլխավոր հաշվապահ),
Գիտատեխնիկական լաբորատորիաներ (Էներգախնայողության լաբորատորիա, Տեխնիկական նորմատիվների լաբորատորիա, Վերականգնվող էներգիայի և էկոլոգիայի լաբորատորիա, Էներգետիկական չափումների և փորձարկման լաբորատորիա),
Գիտատեխնիկական բաժիններ (Էլեկտրաէներգետիկական լաբորատորիա, էլեկտրամատակարարման համակարգերի բաժին, Սեյսմիկ չափումների և փորձարկման լաբորատորիա, Ասպիրանտուրայի և տեղեկատվության բաժին),
Էներգահամակարգի կադրերի վերապատրաստման կենտրոն,
«Էներգետիկայի Ռազմավարության կենտրոն» մասնաճյուղ,
Հաշվապահություն,
Վարչատնտեսական և կադրերի բաժին :
Կորպորատիվ կառավարում
Ընկերության պետական գրանցման վկայականը
Ընկերության կանոնադրությունը
Ընկերության կորպորատիվ կանոնագիրքը
Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները
Կատարվող ծրագրեր
էլեկտրական ցանցերի ստացիոնար ռեժիմի հաշվարկման և օպտիմալացման ծրագրային փաթեթ,
էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության հաշվարկների ծրագրային փաթեթ,
MEDEE, MAED (Էներգիայի գնահատման և վերլուծության մոդելներ, էներգակիրներ և էլեկտրաէներգիայի պահանջարկներ),
WASP, ENEPEP/BALANCE, MESSAGE, MARKAL (արտադրական համակարգի վերլուծության գործընթացի մշակման, պլանավորման և գնահատման/օպտիմալացման ծրագրային փաթեթ, ինչպես նաև դրանց ազդեցության ուսումնասիրությունը շրջակա միջավայրի վրա),
SIMPACTS, GEMIS, RETScreen, LEAP (էներգետիկայի զարգացման շրջանակներում շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցությունների գնահատման միջոցներ),
GTMax (իրական ժամանակում Էներգահամակարգի աշխատանքի օպտիմալացման ծրագրային փաթեթ),
PSS/E (հոսքերի հաշվարկ, դինամիկ կայունության հաշվարկ, օպտիմալ հոսքեր):