Վիճակագրության, տեղեկատվության Հանձնախումբը

 

ՀՀ Վիճպետվարչության, դեսպանատների, Սփյուռքի նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, եկեղեցու, համայնքների, կառույցում ներգրավված համազգային այլ կազմավորումների աջակցությամբ հանձնախումբը պետք է հավաքագրի և տրամադրի կառույցի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ բոլոր տեղեկատվական, վիճակագրական տվյալները: Հանձնախմբի վրա առաջին հերթին պետք է պարտավորություն դրվի՝

 

ա)կազմել մեր հայրենակիցների, նրանց ազդեցիկ մասնակցությամբ գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անհրաժեշտ տեղեկությունները,  կոնտակտային և այլ տվյալները պարունակող տեղեկատվական բազաները, տպագիր և էլեկտրոնային տեղեկագրքերը.

բ)պայմաններ ստեղծել, որ մեր հայրենակիցները, անկախ գտնվելու վայրից, առանց դժվարության կարողանան օգտվել այդ բազաներից, տեղեկագրքերից.

գ)շարունակաբար համալրել, ճշգրտել այդ բազաները.

դ)ապահովել կառույցի գործունեության հետ կապված տեղեկատվական նյութերի պահպանումը: