Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
National structure of cooperation and mutual assistance
Общенациональная структура сотрудничества и взаимной помощи
ՀՀ Վիճպետվարչության, դեսպանատների, Սփյուռքի նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, եկեղեցու, համայնքների, կառույցում ներգրավված համազգային այլ կազմավորումների աջակցությամբ հանձնախումբը պետք է հավաքագրի և տրամադրի կառույցի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ բոլոր տեղեկատվական, վիճակագրական տվյալները: Հանձնախմբի վրա առաջին հերթին պետք է պարտավորություն դրվի՝
ա)կազմել մեր հայրենակիցների, նրանց ազդեցիկ մասնակցությամբ գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անհրաժեշտ տեղեկությունները, կոնտակտային և այլ տվյալները պարունակող տեղեկատվական բազաները, տպագիր և էլեկտրոնային տեղեկագրքերը.
բ)պայմաններ ստեղծել, որ մեր հայրենակիցները, անկախ գտնվելու վայրից, առանց դժվարության կարողանան օգտվել այդ բազաներից, տեղեկագրքերից.
գ)շարունակաբար համալրել, ճշգրտել այդ բազաները.
դ)ապահովել կառույցի գործունեության հետ կապված տեղեկատվական նյութերի պահպանումը: