Գյուղատնտեսություն

Հայաստանի գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ 1998-2002 թվականներին ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 35%, որից 23-26%-ը կազմում է գյուղատնտեսությունը։

Հանրապետության ընդհանուր 2974,3 հազ. հա հողային տարածքներից 46,8%-ը կամ 1391,4 հազ. հա կազմում են հանդերը, որից վարելահողերը կազմում են 494,3 հազ. հա, բազմամյա տունկերը (պտղատու այգիներ և խաղողի այգիներ)՝ 63,8 հազ. հա, խոտհարքը՝ 138,9 հազ. հա, արոտավայրերը՝ 494,0 հազ. հա և անմշակ հողերը՝ 0,4 հազ. հա։

Հայաստանը ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոն է համարվում։ Հողագործությունը և այգեգործությունն այստեղ զարգացել են մի քանի հազարամյակ շարունակ։ Հայաստանը եղել է առաջին երկրներից մեկը, որտեղ զարգացել է գյուղատնտեսությունը։ Հայաստանի հարուստ ագրոկենսաբազմազանությունը ներկայացված է վայրի հատիկաբույսերով, ուտելի բույսերով և տարատեսակ բույսերի և կենդանիների մեծ քանակությամբ։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է