Հոգևոր կառույցներ

Հայաստանյայց առաքելական եկեղեցի

այաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայ ժողովրդի 
ազգային եկեղեցին է, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից: Կոչվում է 
առաքելական, որովհետև այն հիմնադրել են Հիսուս Քրիստոսի 
առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը: Անվանվում է նաև 
Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի: 
Կենտրոնը ՀՀ Վաղարշապատ քաղաքի Սբ Էջմիածնի վանքն է՝ 
Մայր աթոռ Սբ Էջմիածինը:
Քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել մ. թ. I դարում՝ Ասորիքից ու Կապադովկիայից: Առաջին քարոզիչները սբ Թադեոսն ու սբ Բարդուղիմեոսն են (նահատակվել են Հայաստանում): 301 թ-ին Տրդատ Գ թագավորը քրիստոնեությունը պաշտոնապես հռչակել է Հայաստանի պետական կրոն: Այդ թվականը համարվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը: Եկեղեցու հոգևոր և նվիրապետական գերագույն իշխանությունը Ամենայն հայոց կաթողիկոսությունն է, գլուխը՝ կաթողիկոսը՝ եպիսկոպոսապետն ու բարձրագույն հոգևոր պետը (Ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց): Հայոց առաջին կաթողիկոսը Սբ Գրիգոր Ա Լուսավորիչն է (302–325 թթ.), Հայոց հայրապետական աթոռի ներկայիս 132-րդ գահակալը՝ Գարեգին Բ Ներսիսյանը (1999 թ-ից):
Մինչև 368 թ. Հայոց կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում, ապա՝ Պապ թագավորի կարգադրությամբ՝ Հայաստանում:
   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Նյութը խմբագրման փուլում է