Համայնքներ

Հայկական համայնքները բնակվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմաններից դուրս։ Հայերի ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում նվազագույնը կազմում է 10-12 միլիոն մարդ, ընդ որում Հայաստանի Հանրապետության մշտական բնակչությունը 2011 թ.-ի մարդահամարի տվյալներով կազմում է 3,019 միլիոն, որից2.162 միլիոնը հայեր են, իսկ ԼՂՀ մշտական բնակչության թիվը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է՝ 137,74 հզ., որից հայեր են՝ 137,38 հզ.-ը: Հայկական սփյուռքի քանակը կազմում է մոտ 8-9 միլիոն մարդ:

Հայաստանը, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունենալով, իր ողջ պատմության ընթացքում եղել է ժամանակի հզոր կայսրությունների շահերի բախման դաշտ։ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկարատև ռազմաքաղաքական հակամարտությունը 387 թ-ին հանգեցրեց հայ պետականության կործանմանը, Հայաստանի առաջին բաժանմանը այդ երկրների միջև։ Այդ թվականը պայմանականորեն կարելի է համարել նաև հայ գաղթի պատմության սկիզբը։ Այդուհետ արտագաղթերը հայրենիքից դարձան հայ ժողովրդի պատմության մնայուն բնութագրերից մեկը։   ավելին...

Քննարկումներ, առաջարկություններ

Ավելացնել նյութը