Նպատակը, հիմնարար սկզբունքը, կարգախոսը

Նպատակը

ՀՀ Հանրային խորհուրդը` իր վրա վերցնելով նախապատրաստական աշխատանքների, մեկնարկի կազմակերպման նախաձեռնությունը դիմում է

Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի բոլոր կարող ուժերին և անձանց համախմբվել Համագործակցության և փոխօգնության համազգային կառույցի ձևավորման գաղափարի շուրջը և համատեղ ջանքերով՝ կյանքի կոչել մի այնպիսի արդյունավետ կառույց, որը հնարավորություն կտա հետամուտ լինել և իրագործել հետևյալ նպատակը՝

Ապահովել, որ մեր ժողովուրդը՝ որպես միաձույլ, տեղեկացված, գիտելիքահենք հանրություն, ազգային և համամարդկային արժեքներով ուղղորդվող մի ազգ կազմակերպություն, որպես նպատակային գործունեության ունակ ամբողջական սուբյեկտ՝ աշխարհով մեկ պահպանելով և զարգացնելով իր կարողություններն ու առանձնահատկությունները.

Ա)Հավասարի իրավունքով ներգրավի և իր ակտիվ մասնակցությամբ նպաստի համընդհանուր քաղաքակրթության  առաջընթացին,

Բ)Կարողանա իրեն արժանի, իր ուրույն տեղն ու դերը գրավել պատմական արդի զարգացումներում:

Գ)Նպաստավոր պայմաններ ստեղծի, որ մեր հայրենակիցները և Հայրենիքում, և Սփյուռքում ապրեն ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով.

 

Հիմնարար սկզբունքը, կարգախոսը

Աշխարհասփյուռ կառույցների աշխատանքը և այդ կառույցներում ներգրավվածների հետ հարաբերությունները բնական է, որ հիմնականում պետք է կարգավորվեն ոչ թե հարկադրանքի, նյութական անմիջական կախվածության այլ` առաջին հերթին ազգային պատկանելիության գիտակցումից բխող որոշակի նորմերի, պարտավորությունների հոժարակամ ընդունման հենքով:

Որպես բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի հաստատման, ներգրավածների կարողությունների և ջանքերի արդյունավետ համադրմամբ երաշխիք առաջարկվում է կառույցի համար որդեգրել հետևյալ հիմնարար սկզբունքը՝

Ներազգային մրցակցության կանոնները հնարավորինս մեղմ պետք է լինեն, հարաբերությունները ազգակիցների միջև առաջին հերթին պետք է կառուցվեն փոխաջակցման, փոխօգնության ոգով, նպաստեն յուրաքանչյուրի կարողությունների, հնարավորությունների բացահայտմանը.

Նախատեսելով պայմաններ ստեղծել՝ որ մեր հայրենակիցները իրենց նախասիրությունների, հնարավորությունների համաձայն ներգրավվեն, մասնակցեն կառույցի ձևավորմանն ու աշխատանքներին և հնարավորինս աջակցել, որ ամենուր նրանք կարողանան ապրել ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով:

Կառույցի համար ընտրվել է կարգախոս`

Ազգային պատկանելիության գիտակցումը, ակտիվ մասնակցությունը ազգանպաստ գործերին ոչ միայն պատվի և հարգանքի՝ այլ պետք է նաև արժանի լինի նյութական լուրջ խրախուսման:

Նկատի ունենալով, որ համախմբման, փոխհամաձայնեցված գործունեության կազմակերպման ինչ լայն հնարավորություններ են տալիս բարեկամական, ազգակցային կապերը, մշակույթային և ժառանգված ընդհանրությունները, ազգակիցների նկատմամբ հոժարակամ ստանձնած պարտավորությունները:

Ինչպես նաև այն, թե պետական կառույցների կողմից որոշակի աջակցության, գիտնականների, ճարտարագետների, բարձրորակ մասնագետների կողմից արտոնյալ պայմաններով նախագծային, խորհրդատվական և այլ ծառայությունների հոժարակամ տրամադրման դեպքում՝ կառույցի հանձնախմբերը, նրա տեխնիկական աջակցման կազմավորումները ինչ լուրջ օգնություն կարող են մատուցել փոխօգնության խմբերին, մեր հայրենակիցներին  և ինչպես կարող են նրանք նպաստել գործարար նախաձեռնություններին, ապահովել փորձի, գիտելիքների անհրաժեշտ փոխանակումը, կազմակերպել շահերի պաշտպանությունը:

Ներկայացվող նախագիծը կազմվել է այդ հնարավորությունների առավելագույն օգտագործման նպատակադրմամբ և հեղինակները գտնում են, որ այդ կարգախոսը կյանքի կոչելու համար ներկայումս բոլոր նպաստավոր պայմանները կան:

Նախագծի հեղինակները, համոզված են նաև, որ նման աջակցության դեպքում մեր հայրենակիցները և հայրենական կազմակերպությունները հնարավորություն կունենան, չեն զլանա այդ ճանապարհով ստացված իրենց լրացուցիչ եկամուտների մի մասը, որպես ազգային տուրք տրամադրել համազգային կառույցների բնականոն աշխատանքի ապահովմանը: