Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
National structure of cooperation and mutual assistance
Общенациональная структура сотрудничества и взаимной помощи
Առաջարկ
Փորձելով կարգավորել, ուղորդել աշխարհաքաղաքական արդի զարգացումները: Ազատ մրցակցության հնարավորությունն ապահովելով ձևավորել բազմամշակույթային ինքնակատարելագործվող միջավայր` ներկայումս հզոր շատ երկրներ և միջազգային ազդեցիկ կազմակերպություններ հետևողականորեն պարտադրում են, որ աշխարհում ամենուրեք`
Նկատի ունենալով նպաստավոր այդ պահանջների առկայությունը և այն հանգամանքը, որ տեղեկատվության, հեռահաղորդակցման տեխնոլոգիանների հեղափոխական զարգացման այս դարում անհամեմատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվել, որ ազգակիցները` անկախ հեռավորությունից, բնակության վայրից առանց դժվարության հաղորդակցվեն միմյանց հետ և համացանցի, սոցիալական ցանցերի օգնությամբ կարողանան աշխարհով մեկ կազմավորել իրենց առանձնահատկությունների պահպանմանը, համագործակցությանն ու փոխօգնությանը նպաստող արդյունավետ կառույցներ՝
Ակնհայտ է դառնում, որ ներկայումս ստեղծվել է մի բարենպաստ իրավիճակ, երբ մեծ սփյուռք և ինքնիշխան պետություն ունեցող ժողովուրդները բոլոր հնարավորությունները ունեն ձևավորելու հեռակառավարվող, հեռակարգավորվող համազգային կառույցների այնպիսի մի ամբողջական համակարգ, նպատակային գործունեության ունակ այնպիսի (պետության նման) կազմավորումներ, որոնք հնարավորություններ կտան նրանց համախմբվել և ավելի արդյունավետ ձևով դիմակայել արտաքին մարտահրավերներին և զարգանալ:
Այսօր, երբ Հայ ժողովուրդը պատմական ճակատագրի բերումով 21- դարը թևակոխեց եռփեղկված վիճակով, երբ չնայած վերահաստատվել է մեր անկախ պետականությունը, Արցախը փաստացի ազատագրվել է օտարի լծից, սակայն դեմոգրաֆիական ծավալուն տեղաշարժերի պատճառով ներկայումս Սփյուռքում բնակվող հայերի քանակը մոտ երեք անգամ ավելին է քան հայաստանաբնակներինը: Մեզ համար, մեր գումարային ներուժի արդյունավետ օգտագործման համար` աշխարհով մեկ համազգային գործուն կառույցների ձևավորման խնդիրը ներկայումս առավել քան հրատապ է դարձել:
Հիմնական նպատակը
Հաշվի առնելով`
Հաշվի առնելով նաև՝
ՀՀ Հանրային խորհուրդը` իր վրա վերցնելով մեկնարկի կազմակերպման նախաձեռնությունը`
Կոչ է անում Հայաստանի, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի բոլոր կարող ուժերին և անձանց՝ համախմբվել այդ գաղափարի շուրջը և համատեղ ջանքերով՝
Ձևավորել համագործակցության և փոխօգնության ազգային մի գործուն կառույց՝ կետրոնական կարգավորման իր <Համազգային խորհուրդ> մարմնով և ըստ ոլորտների մասնագիտացված հանձնախմբերով և ծառայություններով:
Կառույց որը պետք է հետամուտ լինի և իրագործի հետեվյալ նպատակը՝
Ապահովել, որ մեր ժողովուրդը՝ որպես միաձույլ, տեղեկացված, գիտելիքահենք հանրություն, ազգային և համամարդկային արժեքներով ուղղորդվող մի ազգ կազմակերպություն, նպատակային գործունեության ունակ ամբողջական սուբյեկտ՝ պահպանելով և զարգացնելով իր կարողաթյուններն ու առանձնահատկություները
Հավասարի իրավունքով ներգրավվի և իր ակտիվ մասնակցությամբ նպաստի համընդհանուր քաղաքակրթության առաջընթացին,
Կարողանա իրեն արժանի, իր ուրույն տեղն ու դերը գրավել պատմական արդի զարգացումներում:
Հիմնարար սկզբունքը, կարգախոսը, հնարավորությունները
Որդեգրելով հետևյալ սկզբունքը՝
Ներազգային մրցակցության կանոնները հնարավորինս մեղմ պետք է լինեն, հարաբերությունները ազգակիցների միջև առաջին հերթին պետք է կառուցվեն փոխաջակցման, փոխօգնության ոգով, նպաստեն յուրաքանչյուրի կարողությունների, հնարավորությունների բացահայտմանը.
Նախատեսելով`
Մեր հայրենակիցների համար պայմաններ ստեղծել, որ իրենց համոզմունքների, հնարավորությունների համաձայն ներգրավվեն, մասնակցեն Համագործակցության և փոխօգնության ազգային կառույցի ձևավորմանն ու աշխատանքներին
Եվ հաշվի առնելով, որ
Աշխարհասփյուռ կառույցների աշխատանքը և այդ կառույցներում ներգրավվածների հետ հարաբերությունները հիմնականում պետք է կարգավորվեն ոչ թե հարկադրանքի, նյութական ամիջական կախվածության այլ` առաջին հերթին ազգային պատկանելիության գիտակցումից բխող բարոյահոգեբանական որոշակի նորմերի, պարտավորությունների հոժարակամ ընդունման հիմքով:
Միաժամանակ նկատի ունենալով`
Որքան օգտակար կլինի, եթե նշված պարտավորությունների հոժարակամ ստանձնումը զուգորդվի նաև փոխհատուցման էլ որոշակի հնարավորություններով.
Առաջարկելով կառույցի համար ընտրել կարգախոս `
Ազգային պատկանելիության գիտակացումը, իրեն հայ զգալը, ակտիվ մասնակցությունը ազգանպաստ գործերին ոչ միայն պատվի և հարգանքի՝ այլ պետք է նաև արժանի լինի նյութական լուրջ խրախուսման, օգտակար և շահավետ լինի:
Քննելով, թե
Նկատի ունենալով`
Նախագծի հեղինակները գտնում են, որ այդ կարգախոսը կյանքի կոչելու՝ տեղեկացված, գիտելիքահենք, համագործակցության և փոխօգնության ոգով առաջնորդվող հանրության ձևավորման համար ներկայումս բոլոր նպաստավոր պայմանները կան: Եվ առաջարկում են՝ ձևավորվող համազգային կառույցների, նրա ծառայությունների առջև առաջնահերթ խնդիր դնել նաև՝
ա)հնարավորինս օգնել, նպաստել, որ աշխարհով մեկ, կենսագործունեության բոլոր ոլորտներում կազմավորվեն փոխօգնության, փոխադարձ աջակցման այնպիսի խմբեր, որոնք իրենց անդամների համար նյութական լրացուցիչ ձեռքբերումների, առաջխաղացման նպաստավոր պայմաններ կապահովեն:
բ)Աջակցել, որ այդ խմբերը և դրանցում ընդգրկված մեր հայրենակիցները ապահովվեն տեսաձայնային մատչելի, անխափան, որակյալ հեռակապով, առանց դժվարության կարողանան շփվել միմյանց հետ, արտոնյալ պայմաններով օգտվեն կառուցի կողմից տրամադրվող այլ ծառայություններից,
գ)Աջակցել, որ մեր հայրենակիցները իրենց հետաքրքրող հարցերով ստանան մասնագիտական բավարար խորությամբ խորհրդատվություն, օգտվեն հեռավար ուսուցման դասընթացներից, գիտելիքներով կիսվեն իրար հետ, դյուրությամբ կարողանան ծանոթանալ, օգտվել համացանցում առկա համաշխարհային փորձի, նորամուծությունների, նորարարությունների մասին նյութերից,
դ)Ապահովել, որ մեր հայրենակիցները նախապես տեղեկացվեն, ծանոթանան խորհրդի կողմից ծրագրվող քայլերի, միջոցառումների մասին, մասնակցեն քննարկումներին և կարողանան իրենց առաջարկությունները անել, էլեկտրոնային քվեարկությամբ իրենց ներկայացուցիչներին ընտրել կառույցի կենտրոնական մարմիններում.
Գտնելով, որ նման լայնամաշտաբ աջակցության դեպքում մեր հայրենակիցները և հայրենական կազմակերպությունները հնարավորություններ կունենան և չեն զլանա այդ ճանապարհով ստացված իրենց լրացուցիչ եկամուտների մի մասը որպես ազգային տուրք տրամադել համազգային կառույցների բնականոն աշխատանքի ապահովմանը.
Եվ հաշվի առնելով այդ մուծումների սպասվող ծավալը, բարեգործական, նվիրատվությունների և այլ կարգի միջոցների հավաքագրման, ինչպես նաև պետական որոշակի աջակցման հնարավորությունները`
Նախագծի հեղինակները համոզված են, որ գոյացած միջոցները լրիվ կբավարարեն ստորև ներկայացվող կազմավորումների ձևավորման, նրանց բնականոն գործունեության կազմակերպման և նրանց առջև դրված խնդիրների իրագործման համար:
Համազգային խորհրդի, նրա հանձնախմբերի և ծառայությունների
կառուցվացքը, խնդիրները, գործունեության ուղությունների
Նկարագրությունը
Սույն Նախագծով նախատեսվում է, որ նոր ձևավորվող Համազգային խորհուրդը՝ որպես առաջին քայլ պետք է՝
Կառույցի կառուցվածքի,, նպատակների և խնդիրների, առաջիկայում իրագործման համար նախատեսված ծրագրերի մասին՝ հիմնադիր ժողովի կողմից ընդունված նյութերը առաքի ազգանպաստ գործունեություն իրականացնող բոլոր հասարակական քաղաքական ուժերին, ստեղծագործական միություններին ՀՀ, Արցախի պետական և տեղական իշխանության մարմիններին,Սփյուռքի համայնքային կազմավորումներին, հայրենական մեր բոլոր կազմակերպություններին, և անձանց.
Եվ հրավիրի նրանց ակտիվորեն ներգրավվել, մասնակցել կառույցի, նրա կարգավորման, կառավարման մարմինների վերջնական ձևավորման, գործունեության արդյունավետ կազմակերպման գործընթացներին:
Հաշվի առնելով`
ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը հնարավորինս աջակել Համազգային խորհրդի և նրա հանձնախմբերի կազմավորմանն ու աշխատանքներին: Նպաստավոր պայմաններ ստեղծել, որ ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, կառավարությանը առընթեր մարմինների արտաքին կապերի գծով մասնագիտացված բաժինների, վարչությունների աշխատակիցները իրենց կարողությունների շրջանակում աջակցեն, հանձնախմբերին` տրամադրեն նրանց պահանջվող նյութերը, օգնեն միջոցառումների կազմակերպման, տեղեկացման և այլ կազմակերպչական հարցերով.
Գտնելով՝
Որ այդ աջակցությունից արդյունավետ ձևով օգտվելու համար անհրաժեշտ է նոր ձևավորվող հանձնախմբերի կազմը և նրանց առջև դրվող խնդիրներ ընտրել համապատասխանեցման սկզբունքով՝
նախատեսվում է Խորհրդի կազմում ձևավորել հետևյալ հանձնախմբերը և ծառայությունները՝
1.Տեղեկատվական հանձնախումբ.
ՀՀ Վիճպետվարչության, դեսպանատների, Սփյուռքի նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, եկեղեցու, համայնքների, կառույցում ներգրավված համազգային այլ կազմավորումների աջակցությամբ ձևավորել տեղեկատվական, վիճակագրական տվյալների հավաքագրման և տրամադրման հանձնախումբ՝
որի վրա պարտավորություն կդրվի`
ա)կազմել մեր հայրենակիցների, նրանց ազդեցիկ մասնակցությամբ գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների կոնտակտային և այլ անհրաժեշտ տվյալները պարունակող տեղեկատվական բազաներ, տպագիր և էլեկտրոնային տեղեկագրքեր.
բ)պայմաններ ստեղծել, որ մեր հայրենակիցները, անկախ գտնվելու վայրից, առանց դժվարության կարողանան օգտվել այդ բազաներից, տեղեկագրքերից.
գ)շարունակաբար համալրել, ճշգրտել այդ բազաները:
2.Ազգապահպանության, կրթական և զարգացման հանձնախումբ՝
Կառույց որը համագործակցելով ՀՀ կառավարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, եկեղեցու, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, արտերկրում գործող համազգային այլ կազմավորումների հետ՝
ա)կմշակի ազգապահպանման, առաջընթացի ապահովման անհրաժեշտ միջոցառումների համապարփակ ծրագրեր և կկազմակերպի դրանց իրագործումը,
բ)ներգրավելով (անկախ բնակության վայրից) համապատասխան կարողություններ ունեցող գիտնականներին, ուսուցիչներին, մասնագետներին, գիտության և բարձրագույն կրթության հանձնախմբի հետ համատեղ կմշակի մեր առանձնահատկությունների, մեր լեզվի, պատմության, մեր մշակույթային արժեքների մասին՝ հեռավար ուսուցմանը ծառայող տպագիր և տեսաձայնային ձևավորմամբ ձեռնարկներ, դասագրքեր, ինքուսույցներ,
գ)կնպաստի, որ Սփյուռքի համայնքային կենտրոններին կից կազմավորվեն հեռահաղոդակցման ժամանակակից հնարավորություններ ունեցող դպրոցներ (առաջին հերթին կիրակնորյա).
դ)մասնագետների,հանրաճանաչ անձերի մասնակցությամբ պարբերաբար կկազմակերպի մեր մշակույթային արժեքների յուրացմանը, գիտելիքների խորացմանը, նորի, նորարարությունների ներդրմանը, փորձի փոխանակմանը նպաստող հեռավար քննարկումներ, խորհրդակցություններ.
3.Զանգվածային քարոզչության հանձնախումբ
Նախատեսվում է հանրության հետ կապերի ամրապնդման, կառույցի նպատակների և խնդիրների ներկայացման նպատակով աշխարհով մեկ ձևավորել զանգվածային քարոզչություն կազմակերպող մի հանձնախումբ, որը ակտիվորեն համագործակցելով հայրենական և արտասահմանյան հեռուստաընկերությունների, ռադիոյի, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի հետ պետք է՝
ա)ամենուր մեր հայրենակիցներին ներկայացնի մեր ինքնության պահպանման, համախմբման, որպես միասնական ամբողջություն հանդես գալու անհրաժեշտությունն ու առավելությունները,
բ)նպաստի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, ներազգային համագործակցության, փոխադարձ աջակցման, փոխօգնության խմբերի ձևավորմանը, ազգանպաստ գործերում մասնակցային ակտիվության բարձրացմանը,
գ)հանգամանորեն ներկայացնի Կառույցի կազմավորման ընթացքը, առաջիկա խնդիրները, գովեստի արժանի նվիրյալներին, ինչպես նաև պարսավանքի արժանացնի միայն անձնական շահին հետամուտ, մթնոլորտը աղտոտող անձանց, եթե այդպիսիք հայտնվեն.
դ)համագործակցելով Մշակույթի և Հեռահաղորդակցման հանձնախմբերի հետ մասնակցի մեր մշակույթային ժառանգությունը ներկայացնող <Ազգային վիրտուալ տարածք> պորտալի ձևավորմանը համացանցում (դրա կառուցվածքը, գործառույթները կտրվի ստորև):
4.Հեռահաղորդակցման ապահովման հանձնախումբ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա նվաճումերից արդյունավետ ձևով օգտվելու նպատակով մայրաքաղաքում ձևավորվող այդ կազմավորումը իր կազմում ներգրավելով կարող մասնագետներին պետք է`
ա) ապահովի, որ ՀՀ , Արցախի իշխանական մարմինները, կառույցում ընդգրկված հայրենական կազմակերպություններն ու համայնքային կենտրոնները, փոխօգնության խմբերը, ինչպես նաև կապի ժամանակակից սարքեր ունեցող կառույցին անդամակցող մեր բոլոր հայրենակիցները կարողանան օգտվել անվճար, անվտանգ, անխափան, որակյալ տեսաձայնային հեռախոսակապից.
բ)պայմաններ ստեղծի որպեսզի առանց դժվարության, պահպանելով անվտանգության պահանջվող կանոնները, ապահովելով անխափան, որակյալ տեսաձայնային հեռակապը գումարվեն խորհրդի և նրա հանձնախմբերի հեռակառավարվող նիստերն ու խորհրդակցությունները,
գ)ձևավորի <Ազգային համագործակցության, փոխօգնության կառույցի> կայքը (պորտալը) իր սոցիալական ցանցով, սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, էլեկտրոնային քվեարկությունների ապահովման, խորհրդատվության և գովազդային հայտարարությունների տախտակներ բաժիններով:
դ)նպաստավոր պայմաններ ստեղծի, որ կառույցի սկզբունքները ընդունող, կառույցին անդամագրվել ցանկացող մեր բոլոր հայրենակիցները և հայրենական կազմակերպությունները առանց դժվարության կարողանան գրանցվել և ստանալ կառույցի կողմից մատուցվող ծառայությունները.
ե)անհրաժեշտության դեպքում` հանձնախմբերին, փոխօգնության խմբերին, կառույցում ընդգրկված կազմակերպություններին, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրի` վիրտալ հասցե, հեռախոսահամար, վիրտուալ գրասենյակ, քարտուղարություն ծառայությունները, ինչպես նաև օգնի նրանց ձևավորելու, սպասարկելու իրենց կայքերը,
զ)Տարածքային կառավարման մարմինների, բարեգործական կազմակերպությունների, իշխանության տեղական մարմինների հետ համագործակցելով՝ աջակցի, նպաստավոր պայմաններ ապահովի, որ ՀՀ-ն, Արցախի, Ջավախքի բնակավայրերում, Սփյուռքի համայնքներում կազմավորվեն բարձր արագության կապուղիներով համացանցին միացած, տեսաձայնային հեռախոսակապի, հեռավար ուսուցման, հեռաքննարկումների, խորհրդակցությունների կազմակերպման լայն հնարավորություններ ընձեռող համայնքային հավաքատեղ կենտրոններ,
է)ապահովելով որակյալ թվայնացումը, քարոզչական և մշակույթային արժեքների պահպանման և զարգացման հանձնախմբերի, հետ՝ աստիճանական ընդլայման սկզբունքով համացանցում՝ համատեղ ձևավորել <Ազգային վիրտուալ տարածք՚՚> պորտալը:
Տեղեկատվական այդ կառույցը այցելուներին հնարավորություն պետք է տա մանրամասն ծանոթանալ՝
Ընդհանուր առմամբ մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր ծրագրերի, խնդիրների մասին մարդկանց հետաքրքրող բոլոր տեղեկությունների, տվյալների հետ:
Վիրտուալ կառուցապատված այդ տարածք պետք է հնարավորություն տալ նաև՝
Հաշվի առնելով, որ Համազգային խորհրդի մյուս հանձնախմբերը հիմնականում կազմավորվելու են նախարարությունների գործառույթներին համապատասխանեցնելու սկզբունքից ելնելով` ստորև տրվում է միայն այդ հանձնախմբերի համառոտ թվարկումը՝
5.Մշակույթային արժեքների պահպանման և զարգացման հանձնախումբ.
6.Գիտության և բարձրագույն կրթության, նորամուծությունների, տեխնոլոգիական նվաճումների ներդրման.
7.Առողջապահության, սպորտի, երիտասարդության.
8.Տնտեսության, ենթակառուցվածքների, առևտրի, ներազգային գործարար կապերի խորացման, նորաստեղծ կազմակերպությունների աջակցման.
9.Սննդարդյունաբերության, գյուղատնտեսության, անասնապահության ոլորտներում աջակցության կազմակերպման.
10.Ֆինանսատնտեսական, ներդրումային աջակցման, վարկավորման հարցերի.
11.Հեռահաղորդակցման, կապի, տրանսպորտի ճանապարհաշինության, օդանավակայանների,
12.Բնապահպանության, ընդերքի արդյունավետ օգտագործման, վերականգվող էներգետիկայի հարցերով.
13.Սոցիալական ապահովության, կենցաղի սպասարկման, հանգստի, շրջագայությունների կազմակերպման, սոցիոլոգիական ուսումնասիրությունների.
14.Բնակարանային պայմանների բարելավման, աշխատանքով ապահովման, ընտանիքի, ամուսնական, բարեկամական կապերի ամրապնդմանը նպաստող,
15.Իրավունքների պաշտպանության, անօրինականությունների դեմ պայքարի կազմակերպման, իրավաբանական խորհրդատվության մատուցման հարցերով ինչպես նաև՝
16.Էներգակիրների, էներգետիկ անկախության ապահովման հարցերով հանձնախմբերը:
Համազգային խորհրդի, նրա նախագահության, հանձնախմբերի
կազմը, ձևավորման կարգը, փուլերը և ծառայությունները
Համազգային Խորհրդի կազմը
Նախատեսված խնդիրների լուծման արդյունավետությունը, ներկայացուցչությունը ապահովելու նպատակով առաջարկվում է Համազգային խորհուրդը ձևավորել հետևյալ կազմով՝
Ի պաշտոնե խորհրդի անդամներ են դառնում ՀՀ-ից և Արցախից
ՀՀ նախագահը.
Արցախի հանրապետության նախագահը.
ՀՀ ԱԺ նախագահը.
ՀՀ Վարչապետն ու կառավարության անդամները.
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը.
ՀՀ Հանրային խորհրդի նախագահը.
ՀՀ Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող կուսակցությունների ղեկավարները.
Եկեղեցին ներկայացնող՝
Ամենայն Հայոց Կաթողիկոսը.
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը.
Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդը.
Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդը.
Համահայկական կառույցները ներկանացնող՝
Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչը.
Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչը.
Հայ օգնության միության ներկայացուցիչը.
Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչը.
Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչը.
Հայ դատի հանձնախումբի ներկայացուցիչը.
Ավանդական կուսակցությունների առաջնորդները.
Ընտրություններով խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել՝
Մեծամասնական կարգով (կառույցում տվյալ տարացքից գրանցված անդամների կողմից ընտրված) 21մեծ համայնքների ներկայացուցիչները և
Համամասնական կարգով (կառույցում գրանցված մեր բոլոր հայրենակիցների կողմից ընտրված) 25 մեծ հեղինակություն վայելող անձիք.
Խորհրդակցական ձայնով խորհրդի աշխատանքներին կարող են մասնակցել խորհրդի կողմից ընտրված հանձնախմբերի ղեկավարները:
Կազմավորման փուլերը
Հաշվի առնելով՝
Նախատեսվում է մեկնարկից հետո առաջիկա մեկ տարվա համար խորհրդի՝ կազմում ընդգրկվող համայնքների նեկայացուցիչ անդամներին և հեղինակավոր անձանց ժամանակավորապես ընտրել խորհրդի ի պաշտոնե նշանակված անդամների կողմից: Իսկ մեկ տարի հետո անցկացնել վերընտրություններ վերը նշված կարգով:
Համազգային խորհրդի նախագահության, հանձնախմբերի
Ձևավորման կարգը, Նիստերը
Ընթացիկ գործունեության արդյունավետությունը ապահովելու նպատակով առաջարկվում է՝
ա)Խորհրդի կազմում ձևավորել 11 անձից կազմված նախագահություն:
Հայաստանի Հանրապետության Վարչապետը ի պաշտոնե պետք է լինի Խորհրդի նախագահը, ինչպես նաև նախագահության նախագահը: Նա պետք է վարի նիստերը, իսկ անհրաժեշտության դեպքում դա կարող է հանձնարարել խորհրդում իր տեղակալին, որը նաև նախագահության քարտուղարն է:
բ)Նախագահության անդամները, նախագահի տեղակալը, ինչպես նաև հանձնախմբերի ղեկավարները ընտրվում են խորհրդի կողմից՝ փակ, գաղտնի քվիարկությամբ:
գ)Խորհրդի, նրա նախագահության, հանձնախմբերի հերթական և արտահերթ նիստերը՝ բացի հատուկ նշանակվածներից հրավիրվում, կազմակերպվում և վարվում են հեռակառավարման, հեռակարգավորման միջոցների օգտագործմամբ, մասնակիցների համար ապահովելով տեսաձայնային որակյալ, անվտանգ հեռախոսակապ:
դ)Խորհրդի հերթական նիստերը գումարվում են ամիսը մեկ անգամ: Տարեկան մեկ անգամ նիստ է գումարվում մայրաքաղաք Երևվանում:
ե)Նախագահության, հանձնախմբերի նիստերը գումարվում են տասնօրյակը մեկ, արտահերթ նիստերը գումարվում են կանոնադրությամբ սահմանված կարգով:
զ)Մասնագիտացված հանձնախմբերը կազմվումն են 9-11 անձից: Հանձնախմբերի ղեկավարները ընտրվում է խորհրդի կողմից՝ նախագահի կողմից առաջարկված 3 թեկնածուներից մեկին: Հանձնախմբի անդամ-քարտուղար է դառնում ՀՀ համապատասխան նախարարության կողմից առաջարկված ներկայացուցիչը: Հանձնախմբի մյուս անդամներին կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակում է հանձնախմբի ղեկավարը:
Կառույցի շրջանակներում ձևավորվող այլ կազմավորումները
Հայ գիտնականների, ճարտարագետների ասոցիացիան և Ինովացիոն կենտրոնը
Գիտության և բարձրագույն կրթության հանձնախմբին կից՝ ճանաչված, մեծ երախտիքներ ունեցող հայ գիտնականների, ճարտարագետների ներգրավմամբ կազմավորվող այս Ասոցիացիայի և նրա Ինովացիոն կենտրոնի հիմնական խնդիրներն են՝
Գրականության, արվեստների Համահայկական կենտրոնը
Մշակույթային արժեքների պահպանման, զարգացման հանձնախմբին կից կազմավորվող այս կենտրոնի խնդիրներն են՝
Կառույցի կողմից մատուցվող հիմնական ծատայությունների նկարագրությունը
Կառույցի կողմից՝ մեր հայրենակիցներին ու փոխօգնության խմբերին կենցաղում և իրենց գործունեության մեջ օգնելու նպատակով`բացի հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող մայրաքաղաքային կենտրոնից և գիտության, արվեստների հետ առընչվող հարցերի շրջանակում գործող՝ վերը նշված կազմավորումներից, խորհրդի մյուս հանձնախմբերը նույնպես՝ ներգրավելով բարձր որակավորում ունեցող անձանց կարող են ձևավորել կառույցի անդամներին` հիմնականում անվճար, ծառայություններ մատուցող այլ կազմավորումներ: Այդ թվում` մասնագիտական խորհրդատվության մատուցման, հեռավար ուսուցման և որակավորման բարձրացման հետ կապված հարցերում աջակցման, ըստ ոլորտների նորամուծությունների, նորարարությունների ներկայացման, հեռախտորոշման, հեռակա կարգով բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաև իրավունքների, շահերի պաշտպանության կազմակերպման, բարեկամական կապերի ամրապնդման, ամուսնությունների կազմակերպման և այլ հարցերով:
Կառույցի անդամների իրավունքներն ու պարտավորությունները,
Կառույցի անդամները կարող են՝
Ըստ իրենց նախասիրությունների, գործունեության բնույթի, մասնագիտական հակումների ընդկրկվել տարբեր փոխօգնության խմբերում (նշելով միայն թե որն է իրենց համար առաջնայինը).
Արտոնյալ պայմաններով օգտվել կառույցի կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից, մասնակցել ընդհանուր միջոցառումներին, հեռաքննարկումներին խորհրդակցություններին, իրենց առաջարկությունները անել, սահմանված կարգով մասնակցել ընտրություններին:
Հաշվի առնելով ներազգային մրցակցության կանոնների մեղմացման և աշխարհով մեկ համագործակցման, փոխադարձ աջակցման հնարավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը՝
Կառույցի անդամները պետք է պարտավորվեն՝
ա)Հավասար պայմանների դեպքում, ապրանքներ, ծառայություններ ձեռք բերելիս կամ տրամադրելիս նախապատվությունը տալ հայրենակիցներին:
բ)Նպաստել, որ խմբի ներսում տիրի բարյացկամության, հանդուրժողականության հնարավորինս առողջ մթնոլորտ,
գ)Իրենց կապերը և հնարավորությունները օգտագործելով նպաստել գործընկերների առաջխաղացմանը,
դ)Հետևել թե գործընկերները խորհրդի կայքում ինչ նյութեր են տեղադրել և հնարավորության դեպքում աջակցել նրանց, պաշտպանել օտարների ապօրինի ոտնձգումներից.
ե)Հնարավորության դեպքում` նպաստել կառույցի գործունեությանը.
զ)Գիտելիքներով, հմտություններով կիսվել գործընկերների հետ.
է)Իրենց մոտ առկա թվայնացված մասնագիտական նյութերը անվճար տրամադրել գործընկերներին:
Միջոցների խնայման և ինքնածախսածածկման հնարավորություները
Նախնական հաշվարկներ
Հարցումները, նախնական քննարկումները ցույց տվեցին, որ Համազգային խորհրդում ի պաշտոնե ընդգրկվող և ամենայն հավանականությամբ նաև համայնքներից և հեղինակավոր անձանցից ընտրվող անդամները պատրաստ են խորհրդում իրենց աշխատանքը կատարել հասարակական կարգով (առանց աշխատավարձի):
Հաշվի առնելով սակայն նախագահության անդամների աշխատանքային ավելի մեծ ծանրաբեռնվածությունը, նրանց գործունեության արդյունավետ կազմակերպման խիստ անհրաժեշտությունը և առկա հնարավորությունները՝ ներկայացվող նախագծով նախատեսվում է նրանց համար սահմանել լրացուցիչ հավելավճար և աշխատանքային հարմար պայմաններ (օգնական, գործավար):
Նախագահության, մոտ 15 հանձնախմբերի անդամների և 10-15 ծառայությունների կազմում ներգրավված վճարովի մասնագետների և աշխատակիցների ընդհանուր քանակը նախատեսվում է, որ առաջիկայում կլինի մոտ 250:
Քանի որ ծրագրվում է կառույցի և նրա աշխատակազմի ձևավորումը կազմակերպել աստիճանական ընդլայման ճանապարհով,
Եվ քանի որ նախատեսվում է ՝
Առաջիկայում կենտրոնական մարմինների գործունեության ապահովման ծախսերի ամսական ընդհանուր չափը 200-250 հազար դոլարի սահմաններում կլինի:
Նկատի ունենալով նաև
Որ կառույցի խորհրդատվական և այլ ծառայություններում համատեղության կարգով ներգրավվող անձանց տրվող վարձատրության չափը՝ նախնական հաշվարկներով ամսական մոտ 100 հազար դոլար կկազմի՝
Ընդհանուր ծախսերը մեկ ամսվա կտրվածքով 350 հազար դոլարի սահմանը չեն գերազանցի:
Ազգային տուրքի առաջիկայում սպասվող չափը
Նկատի ունենալով, որ
Իսկ ներդրումային, հայրենական խոշոր կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում տրամադրվող վարկավորման, աջակցման և այլ խոշոր ծախսերը ամբողջությամբ կարելի է հոգալ նվիրատվությունների, բարեգործության, պետության կողմից տրամադրվող միջոցների և կազմակերպությունների կորպորատիվ պատասխանատվության սկզբունքից բխող մուծուների հաշվին:
Պահանջարկ