Համագործակցության փոխօգնության համազգային կառույց
National structure of cooperation and mutual assistance
Общенациональная структура сотрудничества и взаимной помощи
Առաջարկ
Փորձելով կարգավորել, ուղղորդել աշխարհաքաղաքական արդի զարգացումները, ազատ մրցակցության հնարավորությունն ապահովելով ձևավորել բազմամշակույթային ինքնակատարելագործվող միջավայր` ներկայումս հզոր շատ երկրներ և միջազգային ազդեցիկ կազմակերպություններ հետևողականորեն պարտադրում են, որ աշխարհում ամենուրեք`
Նպաստավոր այդ պահանջների առկայությունը և այն հանգամանքը, որ տեղեկատվության, հեռահաղորդակցման տեխնոլոգիանների հեղափոխական զարգացման այս դարում անհամեմատ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվել, որ ազգակիցները` անկախ հեռավորությունից, բնակության վայրից առանց դժվարության հաղորդակցվեն միմիանց հետ և համացանցի, սոցիալական ցանցերի օգնությամբ կարողանան աշխարհով մեկ կազմավորել իրենց առանձնահատկությունների պահպանմանը, համագործակցությանն ու փոխօգնությանը նպաստող արդյունավետ կառույցներ՝
Հնարավորություն է տալիս պնդելու, որ ներկայումս ստեղծվել է մի այնպիսի բարենպաստ իրավիճակ, երբ մեծ սփյուռք և ինքնիշխան պետություն ունեցող ժողովուրդները բոլոր կարողությունները ունեն ձևավորելու հեռակառավարվող, հեռակարգավորվող համազգային կառույցների այնպիսի մի ամբողջական համակարգ, նպատակային գործունեության ունակ այնպիսի (պետության նման) կազմավորումներ, որոնք հնարավորություններ կտան նրանց համախմբվել և ավելի արդյունավետ ձևով դիմակայել արտաքին մարտահրավերներին և զարգանալ:
Այսօր, երբ Հայ ժողովուրդը պատմական ճակատագրի բերումով 21-րդ դարը թևակոխեց եռփեղկված վիճակով, երբ չնայած վերահաստատվել է մեր անկախ պետականությունը, Արցախը փաստացի ազատագրվել է օտարի լծից, սակայն դեմոգրաֆիական ծավալուն տեղաշարժերի պատճառով ներկայումս Սփյուռքում բնակվող հայերի քանակը մոտ երեք անգամ ավելին է քան հայաստանաբնակներինը: Մեզ համար, մեր գումարային ներուժի արդյունավետ օգտագործման համար` աշխարհով մեկ համազգային գործուն կառույցների ձևավորման խնդիրը ներկայումս առավել քան հրատապ է դարձել
Հաշվի առնելով`
Եվ այն հանգամանքը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավուքի ինքնիշխան սուբյեկտ՝
Համոզված կարելի է պնդել, որ ներկայումս բոլոր նպաստավոր պայմաններն էլ կան աշխարհով մեկ ձևավորելու համար անհրաժեշտ կարողություններ ունեցող համազգային կառույցների միասնական, գործուն համակարգ:
Պահանջարկ