Ստեղծագործ մեր ժողովուրդը արժանի է ապրելու
ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով

Սիրելի հայրենակից

Սիրո, համերաշխության, հաստատակամության ոգով հաջողության հասած այս թավշյա հեղափոխությունը մեկ անգամ ևս ողջ աշխարհին ցույց տվեց, որ մենք իրոք կարող, հզոր ժողովուրդ ենք և իրավունք ունենք մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավելու նաև արդի քաղաքակրթական զարգացումներում: Այս հաղթարշավը սակայն պետք է ավելի ամրապնդվի: Այսօր, երբ դաժան փորձության, ժողովրդագրական ծավալուն տեղաշարժերի պատճառով Սփյուռքում բնակվող մեր ազգակիցների քանակը մոտ երեք անգամ ավելին է քան հայաստանաբնակներինը` արտագաղթը կասեցնելու, հայրենադարձության, մեր ջանքերի համախմբման, աշխարհով մեկ մեր հայրենակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության  կազմակերպման համար մենք պարտավոր ենք չբավարարվել ձեռք բերվածով:

 

Աշխարհաքաղաքական մեզ համար խիստ բարենպաստ այս իրավիճակից և առաջին հերթին տեղեկատվության, հեռահաղորդակցման ոլորտներում ներկայումս առկա նոր, լայն հնարավորություններից օգտվելով մենք ուղղակի պարտավոր ենք և էապես արդիականցնել համազգային գործող կառույցները, և միավորելով նրանց մի ամբողջության մեջ աշխարհով մեկ ձևավորել Համագործակցության փոխօգնության կազմակերպման մի այնպիսի միաձույլ համակարգ` նպատակային գործունեության ունակ, ինքնակառավարվող մի այնպիսի հզոր Հայ ազգ կազմակերպություն իր մայրաքաղաք Հայաստան պետությամբ, որը ոչ միայն հնարավորություն կտա դիմակայելու մարտահրավերներին, այլ նաև պայմաններ կստեղծի, որ ամենուր մեր հայրենակիցները ապրեն ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով: Սիրելի հայրենակից` տեղեկատվական այս կայքի միջոցով Ձեր ուշադրությանը ներկայացնելով Համագործակցության, փոխօգնության համազգային կառույցի ձևավորմանը նպատակաուղղված մեր նախագծի մանրամասները։